2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր 9 ամիս տևած հյուծիչ շրջափակումը։
Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի դիմացի բլրում գտնվող 716 մարտական դիրքում հերթապահում էին Վարդաձոր գյուղի աշխարհազորայինները։ Նրանք հիմնականում Կաշենի ոսկու հանքի նախկին աշխատողներն էին։
2023թ․ սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման օրը, Ալլա Ստեփանյանը ծառայության էր Մարտակերտի զորամասում։ Երկու որդիները՝ Սամվելը եւ Արսենը, դիրքերում էին:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց արցախյան շփման գծի ողջ երկայնքով։ Հարձակումը տարբեր հատվածներում սկսվեց գրեթե միաժամանակ՝ ժամը 13:00-13:15-ն ընկած հատվածում։
Մարտունի քաղաքի մոտ գտնվող 332, 333, 334 և 336 մարտական դիրքերի պաշտպանությունը 2023 թվականի մարտից իրականացնում էր Սամվել Աբրահամյանի գլխավորած աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հրամանատարի տեղակալը Արտաշ Արտաշյանն էր։
Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով
44-օրյա պատերազմի ավարտից հետո, Մարտունու շրջանի պաշտպանությունն իրականացնում էր երրրորդ պաշտպանական բրիգադը։ Այս բրիգադը ձևավորվել էր նախկին Մարտունու երկրորդ և երրորդ պաշտպանական շրջաննների հիմքի վրա։
«Խաչին պոստը» կամ 842 մարտական դիրքը գումարտակի հրամանատարական դիտակետն էր։ Այստեղ հերթապահություն էր իրականացնում նաև գումարտակում ծառայող երեք կին՝ Սիրուն Օհանյանը, Անուշ Գրիգորյանը (Օլգան) և Դիանա Աղաջանյանը։
2021 թվականին ձևավորվեց Ասկերանի բրիգադը։ Բրիգադի հրամանատարը գնդապետ Աշոտ Ղուլյանն էր։